Բարի գալուստ մեր խանութ

Մեր մասին

«ԷԿՈ ՍԻՖՈՒԴ» ընկերությունը հանդիսանում է ՀՀ –ում հայտնի մի շարք ապրանքանիշերի մատակարարը և միակ ներկայացուցիչը Հայաստանում։
«ԷԿՈ ՍԻՖՈՒԴ» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին։ Տարիների ընթացքում ընկերությունը ունի մեծ ձեռքբերումներ:
Աշխատանքի առաջին իսկ օրվանից մինչ օրս մեր ընկերության հիմնական առաքելությունն է՝ հայկական շուկան ապահովել հայտնի և որակյալ, պարբերաբար ավելացող ապրանքատեսակներով:
Ընկերությունն ունի սեփական չորս պահեստ` (500 մ 2, 300 մ 2, 100 մ 2, 80 մ 2,),որոնցից 2-ը սառնարանային ռեժիմով են(մինչև -18 C) ապահովված անհրաժեշտ տեխնիկայով:
Ընկերությունը ապրանքների ամենօրյա ուղիղ մատակարարում է իրականացնում Երևան քաղաքում և Երևանի հարակից մարզերում։
Հայաստանի Հանրապետության հեռավոր մարզերում և Արցախի Հանրապետությունում ընկերությունը ունի ներկայացուցչություններ,որոնք կատարում են ամենօրյա ուղիղ մատակարարում։
Ընկերությունը մատակարարումը կազմակերպում է սեփական ավտոմեքենաների միջոցով,որոնցից 2-ը ռեժիմով են(մինչև -4C):

ՄԵԶ ՊԵՏՔ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Մեր ընկերությունը ունի աշխատակիցների ընտրության իր քաղաքականությունը։ Մենք երկար և ուշադիր ստեղծել ենք մեր թիմը: Մեր մենեջերները մարդիկ են, ովքեր գիտեն ամեն ինչ մեր մատակարարվող ապրանքատեսակների մասին և ուրախ կլինեն պատմել ձեզ դրա առանձնահատկությունների և առավելությունների մասին: Մենք սիրում ենք մեր աշխատանքը և անընդհատ զարգանում ենք՝ պարբերաբար մասնակցելով տարբեր էքսպոների և սեմինարների։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր ընկերությունը հանդիսանում է առաջատար ընկերություններից մեկը Հայաստանի շուկայում ՝զովացուցիչ ըմպելիքների, ծովամթերքի,իսկ 2020 թվականից ընկերությունը սկսել է ներմուծել հրուշակեղեն։

HօReCa

Ընկերության առանձնակի հպարտությունը նրա աշխատանքն է Horeca հատվածում: Ռեստորանային բիզնեսը նուրբ ոլորտ է, որը հատուկ ուշադրություն է պահանջում: Մեր ընկերությունը արդյունավետորեն օգտագործում է իր ռեսուրսները ՝ բիզնեսի հեղինակության բարձր մակարդակը պահպանելու համար։
Մեր ընկերությունը ձգտում է ապահովել առավելագույն պայմաններ, սպասարկման մակարդակ և հարմարավետություն մեր գործընկերների համար:
Ընկերությունը միշտ պատրաստ է ընդունե նորլ մարտահրավերներ,որոնք միտված կլինեն ապրանքի վաճառքի խթանմանը ՀՀ –ում։